Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար. կենսագրական մանրամասներ

Մայիս 12,2018 20:36

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԱ.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Մայիսի 12
Երևան
ՆՀ-308-Ա

Հ.Գ. Նորանշանակ նախարարի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.

Ծնվել է 1972թ., Երեւանում։

1994-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ֆիզիկոսի որակավորմամբ)։

1996թ. ավարտել  է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում։

Նույն որակավորումը ստացել է 2001-ին՝ Լոնդոնի Իմփերիալ Քոլեջում։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։

Ազատ տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։

ՀՅԴ անդամ է 1991-ից։

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

2016 – 2017 թթ.  աշխատել է   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ։

2017-2018 թթ.-ին զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031