Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնա՞ Բակո Սահակյանը, թե՞ մնա. դա ես չեմ որոշողը». Ֆելիքս Ցոլակյան

Հունիս 06,2018 15:14 Share

ՀՀԿ խմբակցությունից փաստացի դեռ մայիսի 1-ին` Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն կողմ քվեարկելով դուրս եկած Ֆելիքս Ցոլակյանն այն տեսակետին չէ, որ ՀՀԿ խմբակցությունը լքողները պետք է վայր դնեն մանդատները: «Ես այդ տեսակետին չեմ, ընտրվել եմ ռեյտինգային կարգով, Շիրակը բազմաթիվ խնդիրներ ունի, դրանք ներկայացնելու համար առայժմ անելիք ունեմ»,- Aravot.am-ի հարցին այսօր այսպես պատասխանեց պատգամավորը:

Հետաքրքրվեցինք`ուզում է ասել`ՀՀԿ-ն ներդրում չունի՞ իր ընտրվելու մեջ, միայն ի՞նքն է ներդրում բերել ՀՀԿ-ին: «Երկուսն էլ եղել է»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր`ուզեցել են իրեն հեռացնել, բայց ինքը խնդրել է`ասելով`ես կգնամ: Լրագրողի դիտարկմանը Ֆելիքս Ցոլակյանը հակադարձեց. «Վահրամ Բաղդասարյանը ասում է մայիսի մեկից սիրողական կարգով, ինքը պատասխանել է, վերջացավ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեցինք նաեւ Արցախում տեղի ունեցող զարգացումներով: «Սրացում պետք չի»,- ասաց նա: Հարցին`Բակո Սահակյանը պիտի՞ գնա, թե՞ մնա, պատասխանեց. «Սրացում պետք չէ: Դա ես չեմ որոշում»:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկություններ չուներ, որ Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, դատախազը եւ ԱԱԾ ղեկավարը հրաժարականներ են տվել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930