Լրահոս
Օրվա լրահոսը

13-ամյա տաղանդավոր պատանին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց մրցաշարի չեմպիոն

Հունիս 06,2018 16:59 Share

Մայիսի 30-ից հունիսի 6-ը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացվեց ՀՀ տարածաշրջանային առաջնությունը, որին մասնակցում էին 50 շախմատիստներ. մասնակիցներից 1-ը միջազգային վարպետ, 7-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետներ:

Մասնակիցների թվում էր նաև Գրոսմայստերական դպրոցի սան Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ով ընդամենը 13 տարեկան է:

Պատանի շախմատիստը սկզբնական ցուցակում ըստ իր վարկանիշի ստացել էր 16-րդ համարը, սակայն, ինչպես ցույց տվեց մրցաշարի վերջնական արդյունքը, միշտ չէ, որ վարկանիշը արտացոլում է շախմատիստի իրական ուժը:

13-ամյա տաղանդավոր պատանին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց մրցաշարի չեմպիոն, ինչը իրավունք տվեց մասնակցելու ՀՀ շախմատի 1-ին խմբի մրցաշարին:

Մրցաշարում 2-րդ տեղը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարպետ Սուրեն Պողոսյանը, 3-ը՝ Գարիկ Մարտիրոսյանն էր:

 

Գրոսմայստերական դպրոցի մամուլի քարտուղար՝

Նարեկ Վարազդատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930