Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան. «Մեր նպատակն է ներկայացնել այն ճանապարհը, որով Բուլղարիան անցել է դեպի ժողովրդավարություն»

Հունիս 07,2018 14:51

ԵՊՀ-ում հունիսի 7-ից բացվել է «Գունագեղ Բուլղարիա» լուսանկարչական ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ հունիսի 30-ը: Ներկայացված են բուլղարացի հանրահայտ լուսանկարիչ Վլադիսլավ Ցվետկովի լուսանկարները: Նա հայտնի է ոչ միայն իր բացառիկ լուսանկարներով, այլեւ վավերագրական ֆիլմերով: Ցուցադրվեց նաեւ Բուլղարիայի մասին պատմող տեղեկատվական հոլովակ:

Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Մարիա Պավլովան նշեց, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի կողմից նախագահության ստանձնումն արդեն իսկ հնարավորություններ է ընձեռում տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու համար, որոնք իրենց հերթին նպաստում են նախագահող երկրի մասին տեղեկատվության լայն տարածմանը: «Մեր նպատակն է ներկայացնել այսօրվա Բուլղարիան տարբեր դրսեւորումներով, ժողովրդի հաջողություններն ու մարտահրավերները, ինչպես նաեւ այն երկար ճանապարհը, որով Բուլղարիան անցել է դեպի ժողովրդավարություն եւ ԵՄ»,-հավելեց տիկին Պավլովան:

Մանրամասները` տեսանյութում

Դեսպանը հույս հայտնեց, որ ցուցահանդեսի բացումը առիթ կհանդիսանա դրական լիցքերով վերալիցքավորվելու համար, որը կպարգեւեն բուլղարական ավանդույթների ու երկրի մասին պատմող գեղեցիկ լուսանկարները: Տիկին Պավլովան ասաց, որ այս ցուցահանդեսը չի կարող լիարժեք ներկայացնել Բուլղարիան, ոչ էլ այն ընդգրկում է տեսարժան վայրերի ամբողջական պատկերը. «Ցուցահանդեսն ավելի շատ միտված է ներկայացնելու լուսանկարչի անձնական հայացքը` Բուլղարիայի եւ նրա ժողովրդի մասին»: Դեսպանի խոսքով, փոքրիկ տարածք զբաղեցնող Բուլղարիան բազմազան է իր լանդշաֆտով, անգամ լեռներն են տարբեր միմյանցից, ինչպես երկրի հյուսիսը` հարավից:

Մանրամասները` տեսանյութում

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ ուրախ է ցուցահանդեսը հյուրընկալել համալսարանի հարկի ներքո: Նաեւ հավելեց, որ ԵՊՀ-ն համագործակցում է Բուլղարիայի մի քանի համալսարանների հետ, ինչը պատրաստվում են էլ ավելի խորացնել:

Միջոցառմանը ներկա էին նաեւ դիվանագետներ, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ: Մշակույթի նորանշանակ փոխնախարար Նազենի Ղարիբյանն ասաց, որ առաջին անգամ է մասնակցում Բուլղարիայի դեսպանության կողմից իրականացված միջոցառման: Հավելեց, որ ուրախ է մասնակցել Վլադիսլավ Ցվետկովի լուսանկարների ցուցահանդեսին, որն առաջին անգամ է ներկայացվում մեր երկրում: Փոխնախարարը նաեւ փաստեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ մշակութային կապերը գալիս են միջնադարից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930