Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցեցին նախադպրոցական հաստատությունների թիմերը (Ֆոտոշարք)

Հունիս 22,2018 23:59

Նախկին «Միկա» մարզադահլիճում չորրորդ անգամ անցկացվեց Լավագույն նախադպրոցական մարզական հաստատություն մրցույթը:

Նախնական փուլերին մասնակցել է Երեւանի, Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի նախադպրոցական տարիքի ավելի քան 14 հազար երեխա, որոնք հաղթել էին նախնական եւ մարզային փուլերում:

Մանուկները մրցեցին հինգ մրցաձեւից, որի արդյունքում մրցանակային երեք առաջին տեղերը զբաղեցրին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հաստատությունը, որն արժանացավ 500 հազար դրամ մրցանակի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 (450 հազար) եւ Երեւանի թիվ  7 (350 հազար) նախադպրոցական հաստատությունները:

Մրցանակակիր նախադպրոցական հաստատություններին հանձնվեցին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, մեդալներ եւ մարզահագուստ, իսկ 4-ից 12-րդ տեղերն զբաղեցնողներին՝ նախարարության շնորհակալագրեր, հեծանիվ, թիմերի անդամներին՝ նաեւ մարզահագուստ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930