Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Բաբայանը ձերբակալված կմնա

Հուլիս 04,2018 19:45

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում ընթացող նիստում քիչ առաջ մերժվեց Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Նա կշարունակի ձերբակալված մնալ:

Ինչպես հայտնի է, երեկ ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը:  Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:

Ի դեպ, ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Էդուարդ Բաբայանը ժամը 12. 00-ից գտնվում էր դատարանում, եւ թույլ չի տրվել նրան ուտելիք փոխանցել: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ իրենք կալանավորին հաց, պանիր եւ յոգուրտ են ցանկացել փոխանցել: Նաիրա Զոհրաբյանը դիմել էր ՄԻՊ- ին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոստացել է զբաղվել խնդրով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031