Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ոստիկանության պետն այցելել է ճանապարհային ոստիկանություն

Հուլիս 04,2018 20:59

Հուլիսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելեց ճանապարհային ոստիկանություն:
Ոստիկանության պետը նախ եղավ օպերատիվ կառավարման կենտրոնում, որն ի դեպ աշխատանքը սկսել է ուղիղ մեկ տարի առաջ: Այս ընթացքում կենտրոնի 177 թեժ գիծը ստացել է շուրջ 200.000 ահազանգ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:
Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ նաև ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքային պայմաններին, տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությունում կայացավ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ժորա Բարսամյանի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության անցած ուղին» գրքի շնորհանդեսը:
Գրքում առաջին անգամ ի մի է բերվել և հանգամանորեն ներկայացվել Հայաստանի ճանապարհային ոստիկանության ավելի քան 80 տարվա կատարած աշխատանքը:
Ելույթներ ունեցան ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, գրքի խմբագիրը և ոստիկանության վետերաններ, որոնք կարևորեցին հեղինակի կատարած ծավալուն աշխատանքը: Նշվեց, որ հավաքագրվել և ժողովածուում ամփոփվել են արխիվային բացառիկ նյութեր:


Ճանապարհային ոստիկանության մասնագիտական տոնի և գրքի լույս ընծայման կապակցությամբ շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Միջոցառման ավարտին ոստիկանության պետը գրքի հեղինակին պարգևատրեց «Ոստիկանություն 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031