Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետի  նորանշանակ տեղակալը  վերջին 10 տարում ինչո՞վ է զբաղվել

Հուլիս 04,2018 21:36

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ Կարեն Խուդավերդյանը նշանակվել  է Տավուշի մարզպետի տեղակալ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Մարզպետարանի կառուցվածք»  բաժնում նրա կենսագրությունը  ներկայացված է առանց լուսանկարի:  Այնտեղ նշված  է , որ Կ. Խուդավերդյանը ծնվել է 1970թ. մարտի 24-ին, Բերքաբեր  գյուղում: 1987 թվականին ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, 1993 թվականին ավարտել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի լրիվ դասընթացը «Ցածր ջերմաստիճանի ֆիզիկա եւ  տեխնիկա» մասնագիտությամբ՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում: Նա 1988-1989թ.թ. ծառայել է խորհրդային բանակում:

1993-1995թ.թ. աշխատել է գազիֆիկացիայի եւ  գազամատակարարման ձեռնարկության Իջևանի մասնաճյուղում՝  որպես ինժեներ:

Կ. Խուդավերդյանը 1995-2000թթ. աշխատել  է «Իջեւանյան գորգեր»  ընկերությունում՝ պաշտոնավարելով  հերթափոխի պետից մինչեւ  արտադրության ղեկավար:

2000 թվականից աշխատանքի է անցել ՀՀ զինված ուժերում, եղել է ջոկի, ապա վաշտի հրամանատար, այնուհետեւ ՝ավտոմոբիլային ծառայության պետ: 2008 թվականին  կապիտանի զինվորական կոչումով արձակվել է ԶՈՒ պահեստազոր: Նա  ամուսնացած է, ունի երկու որդի:

Կարեն Խուդավերդյանի 2008-2018 թվականների գործունեության, նրա կուսակցական  կամ անկուսակցական լինելու մասին  կենսագրությունում  ոչինչ նշված չէ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031