Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ նախագահի խոստացած գույքը հասել է ԵՄՈՒԿ-ին

Հուլիս 13,2018 00:53

Մոտ մեկ շաբաթ առաջ՝ Հրազդանի լողի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի բացման օրը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեց նաեւ Հրազդանի Երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն, որը յոթ տարի առաջ հիմնանորոգվել էր նրա անձնական միջոցներով: Պարզվեց, որ ԵՄՈՒԿ-ում գույքի հետ կապված խնդիրներ են առաջացել:

Գագիկ Ծառուկյանը խոստացավ լուծել դրանք եւ Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանին հանձնարարեց զբաղվել այդ գործով: Այսօր Aravot.am-ը կրկին եղավ ԵՄՈՒԿ-ում: Այցը համընկավ խոստացված գույքի հանձնմանը: Տնօրեն Գագիկ Ավագյանը տեղեկացրեց, որ տարբեր դահլիճների հետ կապված գույքային խնդիրներ ունեին, որոնք ներկայացրել էին ՀԱՕԿ նախագահին: «Գագիկ Ծառուկյանի խոստացած գույքի առյուծի բաժինն արդեն ստացել ենք: Թաեքվոնդոյի եւ բռնցքամարտի համար տանձիկների պակաս ունեինք, նոր կարի մեքենաների կարիք էլ կար խմբակների համար: Եղածն արդեն մաշվել էր: Նոր կարի մեքենաները մի քանի օր առաջ ենք ստացել: Այսօր այդ տանձիկներն էլ եկան: Բռնցքամարտի ռինգը պետք էր նորոգել ու ամրացնել: Գումարն արդեն կա, ու հիմա ռինգը տեղադրում ենք: Մնում են ձյուդոյի տատամիները, որոնք նույնպես մոտ օրերս կստանանք», -ասաց ԵՄՈՒԿ-ի տնօրենը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031