Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը շարունակում է որոնել 14-ամյա Հայկին

Հուլիս 17,2018 22:42

Հունիսին կորած 14-ամյա Հայկ Հարությունյանից դեռ տեղեկություններ չկան: Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջերս դադարեցրել է աուտիզմ ունեցող երեխայի որոնական աշխատանքները. գործառույթն այժմ միայն ոստիկանության լիազորությունների շրջանակում է: «Ոստիկանությունը շարունակում է երեխայի որոնողական աշխատանքները»,-Aravot.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն էլ նշեց՝ թեեւ նախարարությունը դադարեցրել է Հայկի որոնողական աշխատանքները, քաղաքացիների կողմից նրա մասին հնարավոր ահազանգերի հետքերով փրկարարներն անպայման կգնան. դա նախարարի հրամանն է:

Հավելենք, որ ոստիկանությունում հարուցված է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:

Հայկ Հարությունյանը տանից դուրս էր եկել հունիսի 9-ին: Նրան տեսնողները կարող են ահազանգել ՀՀ ոստիկանություն կամ Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031