Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթ Հայաստանում. ֆիլմ-ճանապարհորդություն (տեսանյութ)

Հուլիս 28,2018 18:46

Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Travelblog.lv-ի համագործակցության արդյունքում ստեղծված ևս մեկ հաջողված աշխատանք, որն այս անգամ բացահայտում է Հայաստանը՝ իր ողջ հմայքով ու էությամբ։

Մեր գործընկերները Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի և Radisson Blu Yerevan-ի աջակցությամբ մեկ շաբաթ շարունակ ֆիքսել են ամեն հնարավորն ու անհնարինը` հայկական մշակույթն ու արվեստը՝ իր ինքնատիպ ավանդույթներով, երգ-երաժշտությամբ, դարերի խորքից եկող ճարտարապետական կոթողները՝ մեր վանքերով, եկեղեցիներով ու խաչքարերով, հայկական լեռնաշխարհի չքնաղ բնապատկերները:

Այս ամենը տեսնելու և հասկանալու համար պետք է նայել ֆիլմը, իսկ վերապրելու և հայոց աշխարհի՝ տեսախցիկներից դուրս մնացած բյուրավոր գանձերը բացահայտելու համար պետք է այցելել և սեփական աչքերով տեսնել Հայաստանը:

Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031