Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է հայտարարագրել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալը

Հուլիս 29,2018 19:41

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը 2017-ին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է մեկական հասարակական և արտադրական նշանակության շինություն: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4,500,000.00 ՀՀ դրամ, 25,000.00 ԱՄՆ դոլար, եկամուտները՝ 552,676.00 ՀՀ դրամ:

2017-ի տարեկան հայտարարագրում Արման Պետրոսյանն անշարժ, թանկարժեք գույքի վերաբերյալ նշումներ չի կատարել, դրամական միջոցներն աճել են. տարվա վերջում կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի դրամական միջոցները կազմել են 5,000,000.00 ՀՀ դրամ, 30,000.00 ԱՄՆ դոլար, եկամուտները՝ 6,550,264.00  ՀՀ դրամ:

Կնոջ՝ Լուսինե Գրիգորյանի դրամական միջոցները կազմել են 3,000,000.00 ՀՀ դրամ, 10,000.00 ԱՄՆ դոլար, նա ստացել է 3,371,810.00 ՀՀ դրամ եկամուտ՝ աշխատանքի վարձատրությունից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031