Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին երկու դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում քննություն է նախաձեռնված

Օգոստոս 12,2018 20:59 Share

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ:

Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, ՔԿՀ-ում մահվան ցանկացած դեպք պետք է արժանանա քննության պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում՝ արագացման սկզբունքով:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են  օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ՝ համագործակցելով Արդարադատության նախարարության և քննություն իրականացնող մարմնի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել