Լրահոս
Օրվա լրահոսը

«Նստելու եք՝ բոլոր մարդասպաններով». Վարչապետը՝ Մարտի 1-ի եւ «քաղաքական հալածյալների» մասին

Օգոստոս 17,2018 21:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփող հանրահավաքում հայտարարություններ արեց նաեւ Մարտի մեկի հայտնի քրեական գործի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց. «Ոմանք սկսել են իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալ, որպես քաղաքական հետապնդումների զոհ: Մեկը չի հարցնում՝ եթե քաղաքական հետապնդման զոհ եք, ինչո՞ւ եք ազատության մեջ: Թե՞ ձեզ թվում է, թե մենք դատավորներին զանգելու եւ «հաթաթա տալու» ձեւերը չգիտենք: Մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, բայց դա չի նշանակում, թե որեւէ մեկին թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունից:

Բացառում եմ, որ որեւէ մեկը կխուսափի մարտի մեկին տասը քաղաքացիներին սպանելու եւ ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել նման բան: Դուք ասեք (քաղաքացիներին է դիմում), որ թույլ չեք դա, որ արյուն հեղած որեւէ մարդասպան, որեւէ ոճրագործ խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք՝ բոլոր մարդասպաններով, ես սա լիազորված եմ հայտարարել՝ ՀՀ քաղաքացիների անունից…

Կարող ենք ասել, որ Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է: Չկա տարբերակ, որ ոճրագործներից եւ նրանց պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031