Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարող էր մի օր Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այսքան ցածր լինել՝ հայի դեմ գործողություններում Բաքվի հետ այսքան նման ու գուցե համաձայնեցված գործելու համար». Սյուզաննա Ավետիսյան

Նոյեմբեր 09,2026 23:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Ստեփանակերտում Ալիևը հատուկ արարողությամբ վերաբացեց Սամվել Կարապետյանի կողմից կառուցած հիվանդանոցը, ու այդ արարողությունը «պատահաբար» համընկավ Հայաստանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի իրավական գործընթացների թեժացման հետ։

Այսքան սինքրոն, ինչպես Փաշինյանի հետ, Ալիևը նույնիսկ Էրդողանի հետ չի աշխատում։ Նրանց 2-ին ամենից շատ հակահայությունն է միավորում։ Ու երկուսն էլ հանրային գործողությունների միջոցով ամրապնդում են իրենց իշխանության ներկայությունը բարեգործությամբ ստեղծված ենթակառուցվածքներում։ Ստեփանակերտում՝ Ալիևը, Երևանում՝ նրա սիրելի Փաշինյանը։

Արդյունքում երկու տարբեր իրադարձություններում էլ տեսնում ենք նույն հարցը՝ ո՞վ է ստեղծել արժեքը, ո՞վ է այսօր տնօրինում այն և ո՞վ է փորձում ստանալ դրա նկատմամբ քաղաքական վերահսկողության ու հանրային հեղինակության հնարավորությունը։

Ու ո՞նց կարող էր մի օր Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այսքան ցածր լինել՝ հայի դեմ գործողություններում Բաքվի հետ այսքան նման ու գուցե համաձայնեցված գործելու համար։

 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30