«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
Նոյեմբերյանում կառավարության քպ-ական պաշտոնյաները կոչ են անում ընտրել քպ-ական թեկնածուին, որպեսզի կառավարության աջակցությունը համայնքն ավելի շատ ստանա։
Ընդհանրապես, քպ-ականներին թվում է, թե պետական բյուջեն իրենց սեփականությունն է և օրենքների կիրառումն էլ իրենց հայեցողությունն է։
Պետական բյուջեից համայնքներին տրվող ֆինանսավորումը սահմանված է օրենքով, և որևէ համայնքի քաղաքական նպատակահարմարությամբ ֆինանսավորելը կամ չֆինանսավորելը պաշտոնական դիրքի չարաշահում է։
Կարդացեք նաև
Նոյեմբերյան համայնքն օրենքով սահմանված կարգով կառավարություն է ներկայացրել սուբվենցիոն բազմաթիվ ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են համայնքի բյուջեից, պետական բյուջեից, բարեգործական հիմնադրամներից։
Առաջիկա տարիներին ևս Նոյեմբերյանի համայնքապետարանը՝ Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ, բազմաթիվ ծրագրեր է իրականացնելու և’ համայնքի բյուջեով, և՛ պետական բյուջեով, և՛ տեղական ու միջազգային հիմնադրամների աջակցությամբ։
Ի դեպ, պետական բյուջեն ձևավորվում է նաև Նոյեմբերյան համայնքի բնակիչների և Նոյեմբերյանում գործող բիզնեսների վճարած հարկերով։



















































