Լրահոս
Օրվա լրահոսը

31-ամյա տղամարդը կոտրել է Փարաքարի եկեղեցու գույքը․ նա ձերբակալվել է

Նոյեմբեր 09,2026 19:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցում 31-ամյա տղամարդը կոտրել է եկեղեցու գույքը՝ պատճառելով նյութական վնաս, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տղամարդը դրսևորում է ագրեսիվ վարքագիծ և վնասում գույքը։

Ահազանգին օպերատիվ արձագանքել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները։

Պարզվել է, որ 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։

Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են»։

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել