Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հերթական զիջումն է Ադրբեջանին, առանց երաշխիքի, որ խաղաղություն կլինի. Գոհար Մելոյան

Նոյեմբեր 09,2026 18:10 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք նման ծայրաստիճան մեկուսի, ոչ թափանցիկ, հանրությունից կտրված սահմանադրական բարեփոխումներ չենք ունեցել մեր պետականության ընթացքում», լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով՝ այս գործընթացը քաղաքական բնույթ ունի, քանի որ նոր Սահմանադրության ընդունման օրակարգը ադրբեջանական օրակարգ է։

«Մենք խնդիր ունենք խաղաղ ու ինքնիշխան, անկախ Հայաստանի երաշխավորման»,- ասաց Գոհար Մելոյանը՝ ավելացնելով, որ սա հերթական զիջումն է։ «Չկա երաշխիք, որ Սահմանադրության փոփոխումից հետո խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է»,- համոզված է Մելոյանը։

Մանրամասները տեսանյութում։

Հիշեցնենք, որ միասնական ընդդիմության ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 9-ին, հանդիպել էին իրավաբանների հետ՝ քննարկելով իրավական գործընթացի ճանապարհը։ Իրավաբանների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ամբողջական ճեպազրույցներն այստեղ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30