«Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված, հազարավոր կյանքեր փրկած, հազարավոր երեխաների ծնունդ տեսած Ստեփանակերտի հիվանդանոցը, այսպես ասած, վերաբացվել է Ալիևի կողմից։
Ցավալին գիտե՞ք՝ որն է, որ մեծ բարերար հայրենասերին կալանավորում են։
Պատահականությունների սկզբունքով ստացվում է, որ նույն օրը կամ հաջորդ օրը տեղի է ունենում մեծ հիվանդանոցի վերաբացումը, ինչի առթիվ օրվա իշխանությունները շատ ուրախ են։
Ես կրկնում եմ՝ «Ուժեղ Հայաստանին» հնարավոր չէ ծնկի բերել։ Սամվել Կարապետյանին ևս մեկ անգամ կալանավորելով՝ դուք որևէ բանի չեք հասնելու, և այս ամենը կատարվում է Աստծո աչքի առաջ։
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանը եղել և լինելու է հայ ազգի հայրենասեր ու մեծ բարերար, իսկ Նիկոլ Փաշինյանի մասով կարող եմ բաց թողնել․ բոլորդ էլ գիտեք, թե պատմությունն ինչպիսին է հիշելու նրան։
Ազատություն բոլորին։ Եվ կրկնում եմ՝ ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի լինելու»։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Ռուբեն Մխիթարյան



















































