Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարադոքս է, բայց փաստ, որ վերջին ընտրություններից հետո հենց Իսրայելում և ԱՄՆ-ում է ինչ-որ առումով տեղի ունեցել փաստացի իշխանափոխություն». Վարդան Ոսկանյան

Նոյեմբեր 09,2026 23:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Այժմ շատերը չեն հիշում, որ Իրանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի նպատակներից մեկը թե՛ Իսրայելի վարչապետի և թե՛ ԱՄՆ-ի նախագահի կողմից հայտարարվում էր Թեհրանում իշխանության տապալումը կամ իրենց եզրույթով՝ «վարչախմբի փոփոխությունը»։

Պարադոքս է, բայց փաստ, որ վերջին ընտրություններից հետո հենց Իսրայելում և ԱՄՆ-ում է ինչ-որ առումով տեղի ունեցել փաստացի իշխանափոխություն՝ առաջինում կառավարություն կազմելու հանձնարարական է ստացել գործող վարչապետի քաղաքական ախոյանը, իսկ երկրորդում՝ գործող նախագահի կուսակցության մրցակից քաղաքական ուժը վերցրել է խորհրդարանի երկու պալատների աթոռների մեծամասնությունը։

Իրանի պարագան լավագույն օրինակներից է, թե ինչպես պետք է ստեղծել և կիրառել անզուգաչափ պայքարի գործիքակազմեր, բայց այս ամենի համար նախ պետք է աներեր կամք և ստեղծագործ միտք ու քրտնաջան աշխատանք, այլ ոչ թե պարտվողականության քարոզ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30