«Նիկոլ Փաշինյանը Ալիեւի վասալի կարգավիճակում է։ Վասալները տերերին չեն պատասխանում, վասալները հնազանդորեն կատարում են տերերի հանձնարարությունները։ Եվ այս պարագայում ակնկալել, որ Հայաստանի իշխանությունը ինչ-որ արձագանք է տալու իր քաղաքականության հետեւանքով ոչնչացված Արցախի ադրբեջանականացմանը, կլինի միամիտ»,- լրագրողների հետ ճեպազրույցում նոյեմբերի 9-ին ասաց քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը։
Անդրադառնալով 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ հայտարարությանը՝ Սուրենյանցը նշեց, որ չնայած այդ փաստաթուղթը Հայաստանի պարտության մասին էր, բայց բավականին բալանսավորված փաստաթուղթ էր պարտված Հայաստանի համար։
«Ամեն դեպքում այդ փաստաթղթով կասկածի տակ չէր դրվում Արցախի կամ դրանից պահպանված մասի հայկականությունը։ Այդ փաստաթուղթը հնարավորություն էր տալիս Լաչինի միջանցքի միջոցով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել, եւ նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը չէր կանխորոշում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը՝ դա թողնվում էր ապագային»,- ասաց նա։ Սուրենյանցի համոզմամբ՝ եթե մենք հանդուրժենք օտարի թելադրանքով Հայաստանում սահմանադրական հանրաքվեի կայացմանը, ապա այդ հանրաքվեն լինելու է պետության լուծարման մասին հանրաքվե։
Կարդացեք նաև
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե միասնական ընդդիմության օրակարգը կարող է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ՀՀԿ ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ առաջին փուլով միանգամից այդքան՝ մեկ տասնյակից ավելի ուժերով, արձանագրել այդ հարցերի շուրջ ներդաշնակեցում, մի փոքր դժվար կլիներ։
«Մենք հասարակության հետ բավականին անկեղծ ենք եւ նաեւ հայտարարել ենք, որ մի շարք այլ թեմաների շուրջ նաեւ կարող են լինել տարաձայնություններ, բայց սա այն փուլն է, որ մեզ նաեւ ժամանակ է տրված։ Հաշվի ենք առել այն վտանգը, որը կա Հայաստանի շուրջ։ Հերթով գնալու ենք այդ հարցերի շուրջ խոսելու, երկխոսելու եւ, ինչու չէ, նաեւ միասնական մոտեցում ձեւակերպելու ճանապարհով»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասները տեսանյութում։
Հիշեցնենք, որ միասնական ընդդիմության ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 9-ին, հանդիպել էին իրավաբանների հետ՝ քննարկելով իրավական գործընթացի ճանապարհը։ Իրավաբանների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ամբողջական ճեպազրույցներն այստեղ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



















































