Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը որոշում է չառաջադրվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին. հայտարարություն

Օգոստոս 18,2018 19:47

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երևանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի կողմից այն պետք է դիտարկել որպես կարևորագույն փուլ՝ գլխավոր խնդրի՝ Ազգային ժողովի ազատ, արդար, լիովին ժողովրդավարական ընտրությունները նախապատրաստելու առումով, մյուս կողմից՝ որպես վստահության քվե հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությանը՝ մարտիմեկյան ոճրագործության ամբողջական բացահայտման և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու, ավազակապետական հանցավոր համակարգի կազմաքանդման, կոռուպցիան արմատախիլ անելու և Հայաստանում լիակատար ժողովրդավարություն հաստատելու խնդիրները լուծելու նպատակով։ Հիմնվելով նշված փաստարկումների վրա, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի։

Միևնույն ժամանակ, Կոնգրեսը սկսում է նախապատրաստությունը հեղափոխության եզրափակիչ փուլին՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին։

 

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031