Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը հետաքրքրված է առանձին արտադրատեսակներով. Դավիթ Տոնոյան

Օգոստոս 21,2018 18:22 Share

«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի տաղավար, որտեղ ներկայացված են  նաև հայկական ընկերությունների արտադրանքի լավագույն նմուշները։

Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերության՝ «Ալմազ-Անթեյի»  փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմը ընկերության հետ համագործակցության լավ փորձ ունի և այժմ էլ հետաքրքրված է առանձին արտադրատեսակներով։

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել