Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Արա Բաբլոյանի հետ՝ նրա մտավախությունները փարատելու համար

Օգոստոս 22,2018 14:29

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հանրահավաքի ելույթից հետո հնչող քննադատություններին. «Ես ոչ մեկին ճնշումների չեմ ենթարկում, ուղղակի կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի կարծիքի եւ տեսակետի հետ»:

Հարցին՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում կարո՞ղ է քվեարկել, որ Քոչարյանը, օրինակ, վարչապետ լինի, դուք նման տարբերա՞կ եք տեսնում՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, տարբերակ չեմ տեսնում, պարզապես հարկավոր է իրավիճակը ռեալ գնահատել՝ ավելորդ բարդություններից խուսափելու: Հիշո՞ւմ եք, ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքը իրավիճակը ճիշտ չի գնահատում, ես կարծում եմ, ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:

Հարցին՝ ի՞նչ եք ձեռնարկելու դրա համար, վարչապետը պատասխանեց. «Ոչ մի բան ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մարդկանց հետ խոսել, օգնել, որ իրավիճակը ավելի ռեալ գնահատեն, ոչ մի հավելյալ բան ձեռնարկելու, քան այսօր կա, անհրաժեշտություն չկա»:

Խոսելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գնահատականների մասին, որն ասել էր, թե վտանգ է տեսնում՝ Փաշինյանն ասաց. «Ոչ մի վտանգ ոչ մեկին ՀՀ-ում չկա, տեղի է ունեցել սիրո եւ համերաշխության հեղափոխություն, եւ ՀՀ-ում իշխում է սերը եւ համերաշխությունը»:

Նա ասաց, որ ԱԺ նախագահի հետ անպայման կհանդիպի, կքննարկի, որպեսզի որեւէ մեկի մոտ որեւէ հավելյալ մտավախություն չլինի, բացի օրինականությունից. «Մեզ համար շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն եւ հավելյալ վախեր չունենան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031