Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հասմիկ» մանկական ճամբարի երեխաների հետ կատարվածի իրավական և էթիկական գնահատականը

Օգոստոս 22,2018 21:30

«Սա անթույլատրելի է հատկապես անչափահասների պարագայում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարի երեխաների նկարների տարածմանը և ճամբարում կատարվածին հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ երեկ համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ ներկայացված էին ճամբարի մանկահասակ տղա երեխաները՝ կանացի հագուստով և պճնանքով: Սա տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ մինչև անգամ նույնասեռականության քարոզ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը որևէ վատ բան չի տեսնում կատարվածում և համամիտ է ճամբարի աշխատակիցների կողմից հնչած պարզաբանման հետ: Ըստ Արթուր Սաքունցի՝ ճամբարի տարածքը հանրային է, փակ, գաղտնի, անձնական տարածք չէ: Մեր հարցին, եթե երեխաների ծնողները փորձեն դատի տալ իրենց երեխաների նկարները տարածելու համար, ի՞նչ իրավական երաշխիքներ կան, նա պատասխանեց.

«Հիմքեր չեն տեսնում, կարող է ինչ-որ միջոցառում են կազմակերպել դերախաղերի միջոցով: Բոլոր դերասանները պրոֆեսիոնալ կնոջ կամ տղամարդու դեր են խաղում հրապարակային միջոցառումների ժամանակ, այդտեղ մեկնաբանողների խնդիրն է, թե ինչպես են նրանք մեկնաբանում՝ ամեն մեկն իր արժեհամակարգի, պատկերացումների համաձայն»:

Ճամբարում կատարվածի իրավական և էթիկական գնահատականներն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031