Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Հետևողական աշխատանքի և ջանքերի համադրման արդյունքում պետք է արվի հնարավորը՝ առկա հաջողությունները պահպանելու և բազմապատկելու. Դավիթ Տոնոյան

Օգոստոս 24,2018 19:21

Օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում 2018թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքների ամփոփմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես է եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մատնանշել է մարտական պատրաստության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը:

Հանգամանալից անդրադառնալով մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին՝ զեկուցողները մատնանշել են հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված բացթողումները, արձանագրել ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ներկայացրել աշխատանքները, որոնք իրականացվել են ԶՈՒ անձնակազմի մասնագիտական, գաղափարական և դաստիարակչական պատրաստության ամրապնդման, մարտական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զինանձնակազմի մարտավարական և մասնագիտական պատրաստության, մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հետևողական աշխատանքի և ջանքերի համադրման արդյունքում պետք է արվի հնարավորը՝ առկա հաջողությունները պահպանելու և բազմապատկելու, իսկ հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն ստորաբաժանումների հրամանատարներին հանձնել է գերատեսչական մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031