Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Օգոստոս 25,2018 22:16

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով օգոստոսի 25-ին կոմբինատ էր այցելել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով ընդգրկված էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Ի դեպ, այդ պատվիրակության կազմում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետեր, «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի ուղեկցությամբ գերմանացի պատգամավորը շրջայց կատարեց ձեռնարկության տարածքում, ծանոթացավ ընկերության աշխատանքին և իրականացվող ծրագրերին:

Նշենք, որ պաշտոնական Բաքվի որոշմամբ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան արգելվել է: Վերջինս հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատրաստած՝ Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակում:  Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Ալբերտ Վայլերը նշեց, որ այս հանգամանքը իր ազդեցությունն է ունենալու գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Վայլերի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031