Լրահոս
Օրվա լրահոսը

«Սինքֆիլդի գավաթի» յոթերորդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի

Օգոստոս 26,2018 13:48 Share

Սենթ Լուիսում շարունակվում է շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Յոթերորդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի եւ մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չեղան:

Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է՝ 4,5 միավորով: Նրան հետապնդում են 4 միավոր վաստակած Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շախրիյար Մամեդյարովը:

Այսօր Լեւոն Արոնյանը խաղում է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել