Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատանի շախմատիստները պայքարում են Եվրոպայի մեդալների համար

Օգոստոս 28,2018 22:11 Share

Ռիգայում այսօր կայացավ 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրը: Հայաստանը ներկայացնող 18 շախմատիստներից մի քանիսը եզրափակիչ տուրից առաջ մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեն:

Դրանք առավել մեծ են 10-ամյա Ռուդոլֆ Փաշիկյանի եւ 18 տարեկանների պայքարի մասնակից Դավիթ Միրզոյանի համար, որոնք համապատասխանաբար 6,5 եւ 5,5 միավորով իրենց տարիքային խմբերում ընթանում են երկրորդ տեղում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել