Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակին և վարողին պարգևատրել է

Օգոստոս 30,2018 23:58

Օգոստոսի 30-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ և վարող Ռաֆայել Հովհաննիսյանին և նկարահանող խմբին` հաղորդաշարի եթեր դուրս գալու 15-ամյակի կապակցությամբ:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց հյուրերին հոբելյանի առթիվ և գոհունակությամբ արձանագրեց, որ հաղորդաշարի գոյության ողջ ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ հաստատվել և իրականացվում է արդյունավետ համագործակցություն։ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԱԳՆ-ն շարունակելու է աջակցել իրապես հաջողված այդ նախագծին, որը հեղինակների ստեղծագործական մոտեցման շնորհիվ բացահայտում է աշխարհի տարբեր հատվածներում ներկայացված մեր մշակույթն ու ինքնությունը, հայկական Սփյուռքի մեծ ներուժը, ինչպես նաև յուրովի ներկայացնում Հայաստանի դիվանագիտական ծառայությունը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը Ռաֆայել Հովհաննիսյանին պարգևատրեց ԱԳՆ պատվո մեդալով:

Տեղեկանք. «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարը Հանրային հեռուստաընկերության եթերում է արդեն 15 տարի: Իր գոյության ընթացքում այդ հաղորդաշարի շնորհիվ հեռուստադիտողներին է ներկայացվել Սփյուռքի 200-ից ավելի հայկական եկեղեցի, 600-ից ավելի հայկական հուշարձան, 100-ից ավելի հայկական դպրոց, 350-ից ավելի հայկական միություն, միավորում, մշակութային, եկեղեցական, սպորտային և այլ կազմակերպություններ, հայկական թանգարաններ, գրադարաներ, մասնավոր հավաքածուներ:

ՀՀ ԱԳՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031