Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Երեւանի աղբահանության մասին

Սեպտեմբեր 02,2018 21:21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի՝ մայրաքաղաքի աղբահանության մասին հարցին, ասաց, որ նախկին իշխանության ժամանակ այդ ոլորտում ձեւավորվել է մենաշնորհ։ Նա նաեւ վստահեցրեց, որ իրեն զեկուցել են՝ «Սանիթեքի» հինգ մեքենաներ շուտով տեղ կհասնեն եւ իրավիճակը կփոխվի։

Փաշինյանը վստահեցեց, որ նախատեսում են ոլորտում փոփոխություն անել, որպեսզի աղբահանությամբ զբաղվեն մի քանի ընկերություններ։

Այս կառավարության ծրագրում, ինչպես ասաց վարչապետը, նախատեսում են աղբահանության գործընթացում ներառել այնպիսի ընկերություններ, որոնք նաեւ աղբի վերամշակմամբ կզբաղվեն։ Փաշինյանի խոսքով՝ արդեն կան հետաքրքրված ընկերություններ։ Ըստ Փաշինյանի, այս կառավարությունը նաեւ ծրագրում է, որպեսզի աղբի վերամշակման գործարան  կառուցվի։

«Աղբի հետ մեր հարաբերությունները պետք է ճշգրտվեն»,-ասաց Փաշինյանը, նշելով՝ քաղաքացիներն էլ պետք է աղբը ոչ թե գետնին գցեն, այլ եթե անգամ աղբ են տեսնում գետնին, վերցնեն ու գցեն աղբամանը։ Փաշինյանի խոսքերով՝ մարդիկ կան, որոնք ծառի տակ նստած արեւածաղիկ են ուտում, ու թափում գետնին, ու բողոքում, թե երբ է աղբահանության հարցը լուծվելու։ Վարչապետը հորդորեց այդպես չանել, եւ քաղաքացիներն էլ պետք է ուշադիր լինեն եւ աղբը աղբամանը գցեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ծառի տակ արեւածաղիկ ուտելը պիտի որ աղբ չառաջացնի, որովհետեւ ծառի տակ սովորաբար հող է լինում, որը քայքայում է:

    Հայաստանում շատ յաճախ աղբը գոյանում է պլաստիկ ու ապակեայ շշերից: Եթէ շշի գինը բարձրացնեն, հաւանականութիւնը մեծ է, որ օգտագործելուց յետոյ կը բերեն, կը յանձնեն:

    Յաջորդ մտահոգիչ աղբը պլաստիկ տոպրակներն են, որ անխնայ բաժանում են խանութներում: Մեզ մօտ՝ Գերմանիայում պլաստիկ տոպրակները խանութներում արգելուել են կամ խիստ թանկացել են : Փոխարէնը թղթէ տոպրակներ են, որոնք շատ յարմար են (կարող էք տեսնել օրինակ Ռեւէ հանրախանութի տոպրակները՝ Rewe papier tüte՝ https://www.google.de/search?q=rewe+papier+t%C3%BCte&source=lnms&tbm=isch&sa=X&ved=0ahUKEwjw2fSG8JzdAhVBK1AKHYSFDQYQ_AUICigB&biw=1242&bih=574

    Քայլեր կան, որ կառավարութիւնը պիտի անի չվերամշակուող աղբը քչացնելու համար: Բայց դրան զուգահեռ պէտք է անընդհատ քարոզել, բնակչութեանը կրթել, թէ ինչպէս մաքուր եւ ներդաշնակ ապրել բնութեան հետ:

    Յ.Գ. Մի անգամ Հայաստանում լեռ էի բարձրանում: Հասայ գագաթը (~ 3000մ) ու ի՜նչ տեսնեմ՝ այս ու այն կողմ գցած գարեջրի շշեր: Այս կարգի մարդկանց, կրթել, բացատրել, սովորեցնել է պէտք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930