Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կադրային մեծ փոփոխություններ` Տավուշի մարզպետարանում

Սեպտեմբեր 06,2018 20:15

Օգոստոսի 31-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշել սեպտեմբերի 4-ից Ռոբերտ  Ներսիսյանին ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշված է Ռ. Ներսիսյանի անձնական դիմումը: Ռ. Ներսիսյանը մարզպետարանի երկարամյա աշխատող էր:

Մարզպետը սեպտեմբերի 4-ին որոշում է ընդունել Նաիրի Մելքումյանին ազատել մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնից: Մարզպետը նույն օրվա մեկ այլ որոշմամբ, մինչեւ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը, այդ պաշտոնը զբաղեցնելու համար Ն. Մելքումյանի հետ կնքել է ժամկետային աշխատանքային պայմանագիր, դրույքաչափ սահմանելով 310 հազար 858 դրամը:

Մարզպետը սեպտեմբերի 5-ին որոշել է մինչեւ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնը զբաղեցնելը, այդ պաշտոնը զբաղեցնելու համար Արտեմ Ոսկանյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր, դրույքաչափ սահմանելով 256 հազար 623 դրամը:

Վ. Ղալումյանը օգոստոսի 31-ին որոշել է սեպտեմբերի 3-ից Կարեն Իսկանդարյանին ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչության պետի, Միշա Մխիթարյանին՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի պաշտոններից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930