Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն

Սեպտեմբեր 06,2018 23:45

Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Ազգերի Լիգայի ընտրական հանդիպումը Հայաստանի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների միջև: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Հաշիվը գեղեցիկ հեռահար հարվածով բացեց Մարկոս Պիզելին: Երկու րոպե անց հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Սանդրո Վոլֆինգերը: 76-րդ րոպեին հաղթական գնդակի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`

  1. Արամ Հայրապետյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 13. Անդրե Չալըշըր, 3. Վարազդատ Հարոյան, 5. Արմեն Մանուչարյան (17. Արտակ Եդիգարյան, 42), 9. Գոռ Մալաքյան, 6. Կառլեն Մկրտչյան, 23. Արաս Օզբիլիս (10. Գևորգ Ղազարյան, 83), 18. Հենրիխ Մխիթարյան, 14. Իվան Յագան (20. Տիգրան Բարսեղյան, 55), 8. Մարկոս Պիզելի

Պահեստայիններ` 1. Արսեն Բեգլարյան, 12. Անատոլի Այվազով, 2. Հայկ Իշխանյան, 4. Տարոն Ոսկանյան, 7. Էդգար Մալաքյան, 11. Արթուր Սարկիսով, 15. Էրիկ Վարդանյան, 21. Ռումյան Հովսեփյան, 22. Սարգիս Ադամյան

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930