Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի եւ հայ թավջութակահարները կփառաբանեն գործիքը Ժնեւում

Սեպտեմբեր 13,2018 17:28

Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո հոկտեմբերի 12-ին Ժնևի «Վիկտորիա հոլ» համերգասրահում կկայանա «VIVA CELLO. Լավագույն ստեղծագործություն թավջութակի համար» խորագրով համերգ՝ նվիրված Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց շվեյցարաբնակ մեցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, որն էլ համերգի նախաձեռնողն է` ի դեմս ԱՎԵՏԻՍ մշակութային ասոցիացիայի: Վերջինս Ժնեւում դասական երաժշտության համերգների լավագույն կազմակերպիչներից մեկն է, որի հիմնադիրը եւ գեղարվեստական տնօրենը հենց անվանի օպերային երգչուհին է:

Այս համերգը` ՎԻՎԱ CELLO-ն, «Վիվա» շարքի հերթական համերգներից է ` ՎԻՎԱ Վիվալդիից, ՎԻՎԱ Կալասից, եւ ՎԻՎԱ օպերայից հետո: Վարդուհի Խաչատրյանը հայտնեց, որ սա բացառիկ ծրագրով համերգ է, որը բաղկացած է թավջութակի համար գրված գլուխգործոցներից, երկու վիրտուոզ թավջութակահարներ Էդգար Մորոյի եւ Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:

Նրանք կկատարեն Սեզար Ֆրանկի եւ Շոստակովիչի հայտնի սոնատները` ՀՀ վաստակավոր արտիստ դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ միասին: Կկատարեն նաեւ Չայկովսկու, Շոպենի, Մասսնեյի, Ֆորեյի, Սեն-Սանսի, Պագանինիի, Պիացոլլայի եւ այլոց ստեղծագործությունները:

ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալին է արժանացել է 2011 թ-ին, 22 տարեկանից նվագել է աշխարհի խոշոր նվագախմբերի հետ եւ համարվում է իր սերնդի լավագույն թավջութակահարներից մեկը:

23-ամյա Էդգար Մորոն, որին կոչում են Ֆրանսիայում «թավջութակի փոքրիկ իշխան», համարվում է դասական երաժշտության ապագա մեծ անուններից մեկը: Երկուսն էլ նվագում են Դավիթ Թեքլերի թավջութակներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930