Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ով էլ նման նամակ ստանար՝ կնեղվեր. Մխիթարյանի մայրը՝ որդուն դիվանագիտական անձնագրից զրկելու մասին. News.am

Սեպտեմբեր 26,2018 23:59

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր դիվանագիտական անձնագիրը վերադարձրել  է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ֆուտբոլիստի մայրը՝ Մարինա Թաշչյանը։

Նրա խոսքով՝  որդին դիվանագիտական անձնագիրը վերադարձնելու վերաբերյալ նամակը ստացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից, ինչից հետո խնդրել է ակումբին՝ անձնագիրն ուղարկել  դեսպանություն։

«Պարզ է, որ ցանկացած մարդ, ստանալով նման նամակ՝ կնեղվեր, բայց  մենք համարել ենք, որ եթե պետք է հետ ուղարկել անձնագիրը, հետ ենք ուղարկել։ Դա մեզ համար շատ էական չէր, պարզապես դիվանագիտական անձնագիրը Հենրիխին իրավունք էր տալիս տարբեր երկրներ ազատ մուտք ու ելք անել, ինչպես նաև  օդանավակայաններում անձնագրային ստուգումների համար հերթ չկանգներ»,–ասաց նա։

Ֆուտբոլիստի մոր գնահատմամբ՝ դիվանագիտական անձնագիրը Հենրիխին այլ արտոնություններ չի տվել և նա արտոնյալ լինելու կարիք ամենևին չունի։

«Այդ անձնագիրն իրեն այլ արտոնություն չի տվել, ինքն էլ էն մարդը չի, որ այդ արտոնությունից օգտվեր, դիվանագիտական  անձնագիր ունենալով, էնպես որ, ով որ հետ է պահանջել, թող իրենք մտածեն»,–ասաց նա։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «NEWS.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930