Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Գիշերները չեմ կարողանում քնել» (տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2018 16:06

«ՈՒԵՖԱն դեռեւս չի գրել, այն լուրերը, որ ՈՒԵՖԱն  100 հազար եվրո տուգանելու է, սուտ է»: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Ֆուտբոլի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո, Հայաստանի հավաքականի թիմի պարտությունից հետո արեւելյան տրիբունայից շշեր են նետվել խաղադաշտ: Սա կարող է ՀՖՖ-ին տուգանելու առիթ լինի:

«Եթե անգամ 10 հազար եվրո մեզ տուգանեն, դա ֆեդերացիայի համար մեծ ճոխություն է, եւ մենք չենք կարող թույլ տալ որոշ խմբերի կողմից կատարված խուլիգանությունը ֆեդերացիային կանգնեցնի էդպիսի մեծ ծախսերի առջեւ»,-ասաց Վանեցյանը:

Վանեցյանը նկատեց՝ 4-5 տարի է հարկավոր հայկական ֆուտբոլը փոխելու համար. «Մինչեւ այսօրվա մեր պարապող 14-15 տարեկան երեխաները չմեծանան, չդառնան 18 տարեկան եւ սկսել խաղալ ֆուտբոլ, մենք շոշափելի արդյունք չենք ունենա: Բայց այսօրվա մեր կազմը… տղաներին երեկ ես խնդրել եմ՝ հավաքվեն եւ լավ ֆուտբոլ ցույց տան: Մենք ամեն ինչ անում ենք, որ լավ լինի: Եկեք չծայրահեղացնենք: Եթե մեկը ուզում է մեր հավաքականը հաղթի, ես ոչ թե ուզում եմ՝ ես դրանով ապրում եմ: Ամեն անհաջողությունը… գիշերները չեմ կարողանում քնել: Եվ շատ վատ եմ տանում»:

Հենրիկ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին էլ Վանեցյանն ասաց. «Որքան գիտեմ՝ Մխիթարյանին չի հասնում դիվանագիտական անձնագիր: Հենրիկ Մխիթարյանը ինձ երբեւէ չի դիմել, որ առանց անձնագրի իր համար դժվարություն է ստեղծվում»:

Հայաստան-Ջիբրալթար խաղի մասին էլ Վանեցյանն ասաց.«Էդ Ջիբրալթարի հետ խաղը ոնց որ սեւ թուղթ լիներ: Կրվեցին՝ բոլ չի, հիմնը սխալ  միացրին, ՖԱՖ-ն ու Ռեդ Իգլզը (ֆան ակումբներ են-Ն.Բ.) իրար ծեծեցին, շշերը գցեցին դաշտ: Ինչ վատ բան կար, էդ օրը եղավ: Շատ լավ եղավ, որ եղավ, որովհետեւ հայելու նման ինչ կար՝ եկավ մեր դիմացը: Գիտենք ինչ կանենք, հայեցակարգ կմշակենք»:

Այդ պարտությունից հետո իր հրաժարականի հավանականության մասին հայտարարություններին էլ Վանեցյանն այսպես պատասխանեց. «Ե՞ս: Եթե պահանջեք՝ կարամ տամ: Ֆուտբոլի ֆեդերացիան, այնպես չէ, որ սաղ կյանքս երազել եմ լինել ֆեդերացիայի նախագահ: Ինչ-ինչ հանգամանքների բերումով, ստացվեց նենց, որ ինձ առաջարկվեց գլխավորեմ: Եթե ֆեդերացիան, քանի անկեղծ էսօր խոսում ենք, եկեք ասեմ՝ ամեն դեպքում, մարդու դուրը չի գալիս, որ իր մասին բացասական բան են գրում: Մինչեւ օրս, քանի ես ազգային անվտանգության ծառայության գործերով էի միայն զբաղված, մի հատ ստից բան կարող է իմ մասին գրեին, անցներ: Էս ֆուտբոլից հետո էն իմ ամենամոլի երկրպագունները ինչ ասես՝ գրում են իմ մասին»:

Թե ինչու է համաձայնվել դառնալ ՀՖՖ-ի նախագահ, Վանեցյանը չակերտները առայժմ չբացեց, ասաց. «Մի օր դրա մասին անպայման կասեմ»:

Վանեցյանը խոստացավ փոփոխություններ կատարել. «Մարզադաշտում անվտանգության համակարգ կլինի եւ կորոշվի, թե որ երկրպագուները՝ որտեղ են նստելու: Հիմա մարզադաշտի վիճակը շատ վատ է՝ տոմսերի վաճառքից սկսած»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031