Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնությունում Հայաստանը շարունակում է կորուստներ տալ

Հոկտեմբեր 22,2018 14:49 Share

Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը շարունակում է կորուստներ տալ: Այսօր 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը որակավորման փուլում վերջին վայրկյաններին առավելությունը բաց թողեց ղազախստանցի Մամեդ Իբրահիմովի հետ գոտեմարտում, իսկ դրանից քիչ անց 57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը չկարողացավ հաղթահարել սփոփիչ գոտեմարտի արգելքը՝ պարտվելով կուբացի Ռենյեր Օրտեգային:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել