Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանը գոնե իր բանկային հաշվից քաղվածք թող ներկայացնի 8 մլն ԱՄՆ դոլար գումարի առկայության մասին. hetq.am

Նոյեմբեր 03,2018 22:48

Սիլվա Համբարձումյանի անձին և նրա հայտարարությանն անդրադառնալու առիթ է հանդիսանում, վերջինս ենթադրյալ տնտեսական գործունեության անբաժանելի մաս կազմող կոռուպցիոն գործերից մեկով ակամա մեղադրյալի կարգավիճակ ստացած և արդարացված տիկին Դիլանյանի անունը շահարկելը և Ս. Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ տիկին Դիլանյանը Ս. Համբարձումյանի հետ կապված քրեական գործով, իբր, «սուտ ցուցմունք» է տվել:

Ինքներդ պարզեք, թե որտեղ է սուտը և որտեղ է ճշմարտությունը:

Ս. Համբարձումյանի հետ որևէ առնչություն չունեցող, շուրջ 25 տարի Արաբական Միացյալ էմիրություններում բնակվող տիկին Դիլանյանը ընտանիք ունի, մտերիմներ և, ինչպես սփյուռքում բնակվող այլ հայեր, ամեն օր հետևում են հայաստանյան նորություններին, ուրախանում ձեռքբերումներով, բայց միևնույն ժամանակ վրդովվում և տարակուսում են, որ՝ ԱՄէ-ում հարուցված խարդախության (իրենց բառերով՝ 40 մլն ԱՄՆ դոլար քցելու) գործով հետախուզվող Սիլվա Համբարձումյանը, «թավշյա հեղափոխության ծիծեռնակի» դերը ստանձնած, ամեն օր, անմեղ հայացքով «ավետում» է իր կոռուպցիոն գործարքների մասին, իրեն իրավունք է վերապահում Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված ուղերձներ հղել նոր կառավարությանը և գնահատականներ տալ պարոն Փաշինյանի կողմից կատարվող այս կամ այն նշանակումներին, և չկա մեկը, որ այդ տիկնոջն իր տեղը ցույց տա:

Որպես տիկին Դիլանյանի ներկայացուցիչ՝ նրա խնդրանքով կներկայացնեմ փաստեր, որոնք լույս կսփռեն Ս. Համբարձումյանի հայտարարության և նրա գործունեության վրա:

Ս. Համբարձումյանի կողմից նշված «կաշառքի գործով», ըստ Ս. Համբարձումյանի, նախ «դեպքից» 7 տարի 7 ամիս անց «հիշել» է 8 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին և 2015թ. սեպտեմբերի 02-ին, «կամավոր», 8 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին «օրենքի տառին համապատասխան» հաղորդում է ներկայացրել կոռուպցիոն համակարգին սպասարկող մարմնին՝ ոստիկանությանը: Որպես կանոն, քրեական գործի հարուցումը պետք է մերժվեր:

Սակայն ինքներդ կհամոզվեք, որ Ս. Համբարձումյանի բոլոր գործողությունները նախօրոք մանրամասն ծրագրավորված են և համաձայնեցված են՝ սցենարը հաստատված է, դա կոռումպացված համակարգում կանոն է յուրայինների համար: Ս. Համբարձումյանը հենց երեկ էլ իր ասուլիսում հայտարարել է, որ 1990-ական թվականներից այդ համակարգում իրեն լավ է զգացել:

Այսպիսով, հարուցվում է քրեական գործ և քննության 8-րդ ամսում Ս. Համբարձումյանը «հիշել» է, որ նույն հարցով նույն անձին ևս 6 մլն  ԱՄՆ դոլար կաշառք է տվել:

Մեկ տարի քննություն է իրականացվում, և հանկարծ Ս. Համբարձումյանը «հիշում» է, որ այդ հարցով ևս 1 մլրդ ՀՀ դրամ կաշառք է տվել:

Ս. Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ՝

·         ինքը, որպես կաշառքի գումար 8 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել տիկին Դիլանյանի հաշվեհամարին, այդ փոխանցման փաստաթղթի լուսապատճենն է իր մոտ, բնօրինակը կստանա ու կներկայացնի. ուղղակի անհեթեթություն է: Մասնավորապես,

ա/ նախ Ս. Համբարձումյանը նման գումար չի ունեցել, եթե ունեցել է, ապա գոնե իր բանկային հաշվից քաղվածք թող ներկայացնի 8 մլն ԱՄՆ դոլար գումարի առկայության մասին.

բ/  Ս. Համբարձումյանը տիկին Դիլանյանին նման գումար չի փոխանցել.

գ/ Ս. Համբարձումյանը 2008թ. փետրվարի սկզբին գտնվել է Հայաստանում և եթե անգամ կանխիկ ունեցել է 8 մլն ԱՄՆ դոլար, և դա պետք է որպես կաշառք փոխանցվեր Հայաստանում գտնվող իր նշած անձին, ապա ինչ տրամաբանությամբ է այդ գումարը փոխանցվել ԱՄԷ, այնուհետև փոխանցվել կամ բերվել Հայաստան, ինչու այդ գումարը իր ցուցմունքներում նշված մնացած 6 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ դրամի նման առձեռն չի տրվել Հայաստանում: Որտեղ է տրամաբանությունը:

Ա.Դիլանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930