Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ պարզաբանումը՝ Ֆելիքս Ցոլակյանի օգտին Շիրակում «ձայների հավաքագրման» մասին

Նոյեմբեր 06,2018 19:11 Share

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի այսօր հնչեցրած՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի օգտին Շիրակի մարզում ընթացող «ձայների հավաքագրման» մասին հայտարարության առնչությամբ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից Aravot.am-ին ներկայացրին հետեւյալ պարզաբանումը.

«Պետրոս Մակեյանի հնչեցրած մտքերը իրականության հետ չեն կարող որևէ կապ ունենալ գոնե այն պարզ պատճառով, որ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ընդամենը ժամեր առաջ է հայտարարել, որ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի մարզից: Հետևաբար, որևէ գործողություն որևէ մեկի կողմից չէր կարող կատարվել Շիրակի մարզում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930