Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք». Ժոզեֆ Դոլ

Նոյեմբեր 06,2018 22:50

Հելսինկիում Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը այսօր ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով մեկնել է Ֆինլանդիա է ԵԺԿ համագումարին մասնակցելու նպատակով։

Հանդիպման մասին ԵԺԿ նախագահը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում. «Այսօր արդյունավետ քննարկում ունեցա Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ վարչապետ Փաշինյանի հրաժարական տալու որոշումից հետո երկրում տիրող իրավիճակի մասին, որը ճանապարհ է հարթում արտահերթ ընտրությունների համար:

Մեկ անգամ ևս շեշտեցի, որ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լրատվամիջոցների բազմակարծությունը և ազատությունը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները կարևոր նախապայման են հայկական ժողովրդավարական հասարակության զարգացման համար:

Արտահերթ ընտրություններից առաջ ես կշարունակեմ ուշադիր հետևել Հայաստանում քաղաքական զարգացումներին՝ ընդգծելով մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման կարևորությունը:  Հայաստանին ուժեղ ընդդիմություն է պետք:

Ես նաև հիշեցնում եմ հայկական իշխանություններին անցած տարի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (ՀԸԳՀ, CEPA) արդյունավետ իրագործելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու կարևորության մասին»։

ՀՀԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930