Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա մեծ մտահոգություն է ինձ համար». ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ չկայացած ԼԳԲՏ համաժողովի մասին

Նոյեմբեր 16,2018 14:25

«Ինձ մտահոգեց, որ այդ ֆորումը չեղյալ է հայտարարվել՝ մասնակիցների անվտանգությունից ելնելով»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Երեւանում վերջերս չկայացած ԼԳԲՏ համաժողովին, ասաց ՄԱԿ-ի՝ խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն: «Դա մեծ մտահոգություն է ինձ համար, հարցը բարձրացրել եմ ՀՀ իշխանությունների հետ հանդիպմանը: Կոչ եմ անում քայլեր ձեռնարկել՝ նման իրավիճակներից խուսափելու համար: Եթե կազմակերպությունը չի կարողանում իր միջոցառումն իրականացնել բարենպաստ պայմաններում, ապա պետությունը պարտավոր է ապահովել մասնակիցների անվտանգությունը»,-համոզմունք հայտնեց պաշտոնյան՝ ակնարկելով, որ ՀՀ Կառավարությունը պարբերաբար հանդես է գալիս ազատ խոսքի կոչերով:

Ապա ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը նշեց՝ տեղեկություններ ունի այն մասին, որ ՀՀ-ում սահմանափակվում են սեռական եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում գործող հ/կ-ների հնարավորություններն ու իրավունքները: Առհասարակ, հ/կ-ների առնչությամբ Կլեման Նյալեցոսի Վուլեն նշեց, որ հարկային դաշտում նրանց համար մարտահրավերներ կան. «Որոշ պահանջներ հ/կ-ներին ավելի ծանր վիճակում են դնում, քան գործարարներին: Հ/կ գրանցելը հեշտ է եւ արագ, բայց մարզերի հ/կ-ները ձգձգումներից են դժգոհում: Կարեւոր է, որ գործնականում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցները կարողանան  օգտվել պետական միջոցներից»:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի գնահատմամբ՝ հ/կ-ների համար պետական միջոցներ ստանալու տեղեկատվությունը սուղ է. «Նույն կերպ սուղ են նաեւ պետական միջոցները, մինչդեռ դրանցից օգտվելը կարեւոր է համայնքներում աշխատող հ/կ-ների համար:  ՀՀ-ն ունի պարտավորություն ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի հ/կ-ները գործեն առանց միջամտության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ՄԱԿ-ի պաշտոնյաներին ավելի շատ մտահոգում է ոչ ավանդական ուղղվածություն ունեցողների իրավունքների պաշտպանությունը,բայց,որ մեր հանրապետության սահմանակից մի շարք համայնքների բնակիչները գնդակոծությունների հետևանքով չեն կարողանում իրենց հանապազօրյա հացը վաստակել՝նրանց բոլորովին չի հետաքրքրում,կամ Սիրիայում հարյուր հազարավոր մարդիկ զրկված են տարրական կենցաղային պայմաններից,դա իրենց գործը չէ,որովհետև այդպես ԱՄՆ-ն է ցանկանում…և այլն…և այլն….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930