Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ առաջնորդ. Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ներդրողները ոչ թե Անգլիայում կամ Էմիրաթներում ներդրում անեն, այլ՝ Հայաստանում

Դեկտեմբեր 05,2018 19:22

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր իր քարոզարշավը Երեւանում անցկացրեց Մարզահամերգային համալիրում: Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսեց բնակարանաշինության, ուսանողներին հուզող խնդիրներից:

«Այն ուսանողները, որոնք անկախությունից առաջ դպրոցն ավարտում էին ոսկե մեդալով, ինստիտուտը՝ կարմիր դիպլոմով, նրանք ուշադրության կենտրոնում էին ամեն տարի: Վերջին կուրսում իրենց արդեն ասում էին իրենց մասնագիտությամբ, որ ոլորտով պետք է գնան աշխատելու: Ես չեմ ասում մինիստր պետք է աշխատեին կամ վարչապետ: Կլինեին հրահանգիչ, վարչապետի խորհրդական, օգնական»,-խորհրդային տարիները հիշեց Գագիկ Ծառուկյանը:

Նա վստահեցրեց, որ բնակելի շենքերի կառուցումը երիտասարդների համար օդ ու ջրի պես անհրաժեշտություն է. «Եթե երկու երիտասարդ իրար սիրում են, բայց հնարավորություն չկա ամուսնանալու, չարչարվում են, տանջվում են, մտածում են, վերջում թողնում՝ գնում են: Բայց ամեն մի թաղամասում թաղապետի պարտավորություն է, քաղաքապետի պարտավորություն է, տարածք տրամադրեն կառուցեն, հանձնեն բանկին երիտասարդ ընտանիքն էլ տուն ունենա»:

Ծառուկյանի հաշվարկներով, ամեն թաղամասում տարեկան 10 հազար քառակուսի մետր պետք է կառուցվի, որով Երեւանը կընդլայնվի, կզարգանա:

Ներդրողներին էլ շահագրգռելու համար, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ պետք է ավելի շահավետ պայմաններ ստեղծենք, որ մարդիկ իրենց գումարները ցանկանան, ոչ թե Անգլիայում կամ Էմիրաթներում ներդնել, այլ՝ Հայաստանում:

ԲՀԿ առաջնորդը մայրաքաղաքի տրանսպորտի խնդրի լուծումներն էլ առաջարկեց. «Ասենք թե այսօր արտադրվում է էլեկտրական ավտոբուսներ՝ 80-100 ուղեւոր տեղափոխող: Արժեքը 90 հազար դոլար է: Եթե գազելի վարորդն իր սեփականատիրոջը 12-15 հազար է օրական տալիս՝ 8-10 մարդ է տեղափոխում, 80-ից 100 մարդու դեպքում 150 հազար ավտոբուսի վարորդը կարողանում է շահույթ ունենալ, որն անում է 300 դոլար, ամսական կազմում է 9 հազար դոլար, տարեկան կազմում է 108 հազար:

Ավտոբուսն արժե 90 հազար դոլար: Այսինքն՝ մի տարում այդ ավտոբուսը իր գումարը փակում է: Գումարն էլ միանգամից չեն ուզում, 5 տարվա ընթացքում: Ավտոբուսը մեկ տարում փակե՞ց իր գումարը, մնացած տարիների գումարները կմնան քաղաքապետարանին»: Այդ գումարներն, ըստ Ծառուկյանի, կգնան կլինի եւ մանկապարտեզներին, վթարային շենքերի խնդիրների լուծմանը, մուտքերի, տանիքների համար ու  բնակարաններ կառուցելուն:

«Երեւանին անհրաժեշտ է 1500 տրանսպորտ, որը, մոտավորապես, տարեկան 80-100 միլիոն դոլարով կարող է Երեւան քաղաքի բյուջեն ավելացնել»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Գագիկ Ծառուկյանը նաեւ հիշեց ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանին, որը զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Նրա խոսքով, նախարար եղած ժամանակ, պարոն Գրիգորյանը տնտեսել է 20 միլիարդ դրամ եւ թույլ չի տվել, որ այդ գումարները «փոշիանան» եւ հետ է ուղարկել է պետբյուջե:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31