Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Եվրոպայի ամենառազմականացված երկիրն է. BICC

Դեկտեմբեր 05,2018 23:35

Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում երրորդն է, իսկ Եվրոպայում ամենառազմականացված երկիրն է: Այս մասին ասվում է Բոննի կոնվերսիայի միջազգային ինստիտուտի «Համաշխարհային միլիտարիզացման ինդեքս 2018» զեկույցում:

Աշխարհի ամենառազմականացված երկիրը Իսրայելն է, երկրորդ տեղում Սինգապուրն է: Հայաստանին հաջորդում են Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բրունեյը և Բելառուսը:  Ադրբեջանը տասնյակից դուրս է մնացել և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատությամբ Ադրբեջանը զիջել է դիրքերը 4 հորիզոնականով:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ 6.4 տոկոսը, իսկ 1000 հոգուն բաժին ընկնող զինվորականների թիվը 6.1 է:

«Չնայած 2006թ. ապրիլի արյունալի սրացումից հետո սկսված հրադադարի բանակցություններին՝ վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի Կովկասյան տարածաշրջանում տեղի են ունեցել փոխհրաձգության դեպքեր, ինչպես նաև ադրբեջանական անօդաչուի կողմից մեկ հարձակում: Այս տարածաշրջանում շարունակվող լարվածության արդյունքում Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են հսկայական չափերի ռեսուրսներ ներդնել իրենց զինված ուժերում»,- ասվում է զեկույցում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31