Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի եղբոր որդու՝ Սիփան Փաշինյանի սպասված հաջողությունը

Դեկտեմբեր 10,2018 18:01

Դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային 7 թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության աշխատակից, նախարարի խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սիփան Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին զբաղեցնում է « Իմ քայլը» դաշինքի համապետական 183 տեղանոց ցուցակի նախավերջին ՝ 182 –րդ տեղը: Ս. Փաշինյանը ընտրություններում ստացել 17 155 քվե: Սա այդ դաշինքի Հայաստանում ռեյտինգային թեկնածուների մեջ 7-րդ արդյունքն է:

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակի 31-րդ տեղը զբաղեցնող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ստացել է 8985, դաշինքի համապետական ցուցակի 142-րդ տեղը զբաղեցնող «Ֆրիներջի» ՍՊԸ գլխավոր տնօրեն, անկուսակցական Հայկ Չոբանյանը` 5269 քվե:

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակի 177-րդ տեղը զբաղեցնող, «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն, անկուսակցական Լուսինե Անտոնյանը ստացել է 3560, այդ դաշինքի համապետական ցուցակի 148-րդ տեղը զբաղեցնող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, անհատ ձեռներեց Հայկանուշ Բեգլարյանը՝ 1888 քվե:

Վերոհիշյալ դաշինքի համապետական ցուցակի 31-րդ տեղը զբաղեցնող, կառավարությանը ենթակա սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, անկուսակցական Էդգար Ճաղարյանը դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացել է 1549, դաշինքի համապետական ցուցակի 140-րդ տեղը զբաղեցնող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդող եւ արհեստակցական կազմակերպության ղեկավար Հերմինե Անտոնյանը՝ 1247 քվե:

Առաջիկայում պարզ կդառնա, թե «Իմ քայլը» դաշինքից Տավուշի մարզը քանի պատգամավոր կունենա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Սիփան Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31