Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը ստոր զրպարտանք որակեց ծնողների մեղադրանքը

Դեկտեմբեր 12,2018 13:55

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է տեւական ժամանակ դասադուլ անող Չարենցավանի թիվ 3 դպրոց:

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում ասաց, որ մի քանի շաբաթ է՝ խնդիրը ձգվում է: «Բոլոր բողոքողներն էլ ընդունել են, որ ընթացակարգային խնդիրներ չկան, ընտրություններն անցել են օրենքին համապատասխան,  ուղղակի բարոյական խնդիրներ են բարձրացնում, որոնք պետք է փորձենք այս հանդիպման միջոցով լուծել:

Բայց միանշանակ է, որ ամեն ինչը պետք է արվի օրենքի սահմաններում…Ընտրված տնօրենը պետք է հաստատվի, խորհրդի լեգիտիմության հետ կապված որեւէ խնդիր չկա, բոլոր ընթացակարգերը ստուգվել են: Նոր խորհուրդ կձեւավորվի, որը որոշում կկայացնի դպրոցի հետագա անելիքների հետ կապված»,-ասաց պարոն Հարությունյանը:

 Նախարարի պաշտոնակատարը ընդգծեց, որ  պարզապես տեղի հանրությունը փորձում է օգտվել հեղափոխական տրամադրություններից: Նրա համոզմամբ, կա ակտիվ  ուսուցչական եւ ծնողական խումբ, որն առաջ է տանում շարժումը, եւ նախարարությունը տեղեկություններ ունի, որ մյուս ծնողներին, որոնք ցանկանում են, որ իրենց երեխաները գնան դպրոց, սպառնում են:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ստոր զրպարտանք որակեց այն մեղադրանքը, որ ընտրությունը ուղղորդված է եղել իր կողմից: Նա հավաստիացրեց, որ տնօրենի ընտրությունը կայացել է օրենքի տառին համապատասխան, ու իր ձեւակերպմամբ, հենց մի քանի շաբաթ դասապրոցեսը խաթարելն է օրենքի խախտում:

Հավելենք, որ ծնվողները շարունակում են  պահանջել չընտրված տնօրենին: Փորձում էին հավաստիացնել, որ երեխաներին չեն խառնել այս պատմությանը, ու իբր նրանք իրենց կամքով չեն ուզում մասնակցել դասերին: «Մենք մեր երեխեքին վստահում ենք միայն տիկին Կարապետյանին»,- ասաց ծնողներից մեկը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31