Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Այս ընտրություններով հայ ժողովուրդն ապացուցեց, որ լիովին կիսում է եվրոպական արժեհամակարգը. Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ

Դեկտեմբեր 12,2018 18:33

Դեկտեմբերի 11-ին Բեռլինի խորհրդանիշ դարձած կայսր Վիլհելմի հիշողության եկեղեցում գերմանական Շվարցկոպֆ հիմնադրամը Եվրոպական երիտասարդական խորհրդարանի հետ միասին կազմակերպել էր Ծննդյան տոներին նվիրված համերգ: Միջոցառման գլխավոր հույրը Գերմանայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն էր:

Շվարցկոպֆ հիմնադրամի նախագահ Անդրե Շմից-Շվարցկոպֆը (André Schmitz Schwarzkopf) հանդես եկավ բացման խոսքով, որում անդրադարձավ նաև հայաստանյան իրադարձություններին և վերջին օրերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Նա մասնավորապես նշեց, որ այս ընտրություններով հայ ժողովուրդն ապացուցեց, որ լիովին կիսում է եվրոպական արժեհամակարգը:

Դեսպանն իր ելույթում անդրադարձավ այսօրվա աշխարհում երիտասարդության դերին և պատասխանատվությանը, ինչպես նաև հայաստանյան իրադարձություններին հայ երիտասարդության կարևոր դերակատարությանը:

Իր խոսքում Աշոտ Սմբատյանը կարևորեց հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցու դերը` ընդգծելով, որ Հայաստանն առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և քրիստոնեական արժեքները մեծ դեր են խաղում հայ ժողովրդի և Հայաստանի կյանքում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31