Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց հանրության պահանջն էր, որ մենք ունենանք նոր տոնածառ․ Հայկ Մարության. 1in.am

Դեկտեմբեր 14,2018 22:11

Սա ոչ թե Երևանի, այլ Հայաստանի գլխավոր տոնածառն է, կարող եմ ասել, որ նաև համայն հայության գլխավոր տոնածառն է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Անդրադառնալով տոնածառի գնին, նա վստահեցրեց, որ այն, ինչ այսօր ունենք, գինը ընդհանրապես բարձր չէ։ «Շատ կարևորում եմ, որ հենց հանրության պահանջն է, որ մենք ունենանք նոր տոնածառ։ Քիչ-քիչ երևում է տոնածառը, թեև դեռ լրիվ ավարտված չեն աշխատանքները։ Ես արդեն սոցցանցերում նկատում եմ ուրախությունը։ Շատերը ապրելով հեռու ու մոտիկ արտասահմանում, ասում են՝ դե գոնե վիդեո արեք, տեսնենք, մեր տոնածառը։ Սա հանրության պահանջն էր և ես որպես երևանցիների ներկայացուցիչ, պետք է ի կատար ածեմ նրանց ցանկությունը»։

Հարցին, թե նման շռայլություն թույլ տալու հնարավորություն ունե՞ր քաղաքապետարանի բյուջեն, Հայկ Մարությանը պատասխանեց. «Մենք բավականին մեծ գումար ենք տնտեսել Երևանի 2800-ամյակի միջոցառումներից, և սա մեր տնտեսած գումարի մի փոքրիկ մասն էր։ Այն ուրախությունը, որ ունենք այսօր, և որը ունենալու են մեր բոլորի երեխաները, արժեր, որ այդ ծախսն անենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մարդ չգիտի ծիծաղի՞, թէ՞ լացի։ Թէ բա «համայն հայութեան»։ Գերմանիայում գիշերները քունս չէր տանում։ Ամանորի տօնածառի մասին էի մտածում։

    Ի դէպ, հէ՛նց հիմա 70 համարի երթուղայինում եմ։ Մէջը երեւի 30 հոգի կայ։ Դա էլ երեւի «համայն հայութեան» երթուղայինն է։

    Յ.Գ. Մի՛ մսխէք յեղափոխութիւնը,,

Պատասխանել Artur Lazarian

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31