Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հերմոն. «Փաստորեն վիզան Ֆրունզիկն էր»

Դեկտեմբեր 23,2018 17:40

Ռեժիսոր, հասարակական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսը «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի օրերս կայացած դիտմանը պատմում է՝ երբ տարիներ առաջ Մհեր Մկրտչյանն իրեն Հայաստան էր կանչել, Խորհրդային Հայաստանի սահմանն անցնելիս որոշ խնդիրներ էին առաջացել, քանի որ նա ծնվել էր Թուրքիայում, ֆրանսիաբնակ էր։ Պատմում է, որ ցույց տալով Մհեր Մկրտչյանի և իր լուսանկարը, թույլատրել են մուտք գործել Հայաստան։

Րաֆֆին կատակում է․ «Փաստորեն վիզան Ֆրունզիկն էր»։ «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» Ֆիլմի դիտումը կայացավ Կինոյի տան փոքր կինոսրահում։ Ֆիլմի հեղինակներն են Շուշանիկ Սահակյանը և Հովհաննես Պապիկյանը։

Լուսինե Թամազյանն էլ  ներկայացրեց, թե ինչպես է իր հայրը՝ Համլետ Թամրազյանը փրկել սիրելի դերասանի՝ Մհեր Մկրտչյանի կյանքը:

Ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը նշում է, որ 2010 թվականից մինչ այսօր ֆիլմի 12 տարբերակ է ստեղծվել։ Հանդիսատեսին ներկայացվեց 47 րոպե տևողությամբ ֆիլմի վերջին, նոր տարբերակը։

«Սկզբում պատրաստեցինք 19 րոպեանոց տարբերակը, որը մասնակցեց WEBԾիրան փառատոնին և խրախուսական մրցանակ ստացավ։ Ֆիլմը պատրաստելիս բացառել ենք այլ մարդկանց կարծիքներ, որպեսզի մեզ համար կարողանանք ամբողջացնել Ֆրունզիկ Մկրտչյան անհատի դիմագիծը։ Այստեղ հենց ինքն է պատմում դերը պատրաստելու իր մոտեցման, իր առանձնահատկությունների, իր ոգևորությունների մասին։ Սա մի հսկայական դասախոսություն է ռեժիսորների և սկսնակ դերասանների համար»,- պատմում է հեղինակն ու ավելացնում,- Մհեր Մկրտչյան թեման անսահման է, և Ֆրունզիկ Մկրտչյան երևույթը տիեզերքի պես անվերծանելի»։

Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31