Լրահոս
Օրվա լրահոսը

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը փոխհատուցել է պատճառված վնասը. «Մեղադրանքն ավելի քիչ է, բայց մենք ավելի շատ ենք վճարել». «Հայկական ժամանակ»

Հունվար 24,2019 13:10 Share

Մանկապարտեզի երեխաներին տրամադրվող սննդի  մի մասը յուրացնելու, տարբեր հաստիքներում իր ծանոթներին ու մտերիմներին գրանցելու, նրանց աշխատավարձերից շուրջ 13 միլիոն հափշտակելու մեջ կասկածվող Երեւանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը երեկ ազատ է արձակվել։

Մինչ մեղադրանքի մասին հայտնի լինելը երեկ Գայանե Հովհաննիսյանի պաշտպան Վահե Մնացականյանն ասաց, որ նախօրեի գիշերը իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է, եւ բժշկի որոշմամբ նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Մնացականյանն ասաց, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի։

Գայանե Հովհաննիսյանը ձերբակալվել էր հունվարի 21-ին. դա մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը կասկածվում է տարիներ շարունակ մանկապարտեզի երեխաների սննդի մի մասը յուրացնելու համար։

Նրա պաշտպան Վահե Մնացականյանի հետ զրույցը՝ ստորեւ.

– ՔԿ-ից ասացին, որ պատճառված վնասը փոխհատուցել եք։

– Այո, բայց, բնականաբար, մեղադրանքն ավելի քիչ է, բայց մենք ավելի շատ ենք վճարել։ Մեղադրանքը մոտ 13 միլիոնի մասին է, բայց մենք 20 միլիոն ենք փոխհատուցել, որովհետեւ քննչականը այդ թիվն է մեզ ասել, մենք էլ ստիպված դա ենք փոխհատուցել, որովհետեւ մեզ համար առաջնահերթ մեր պաշտպանյալի առողջական վիճակն է, ուղղակիորեն իր վրա ազդում էր ձերբակալման պայմանները։

– Իսկ ինչո՞ւ է ՔԿ-ն որպես պատճառված վնաս այդ չափի գումարը նշել։

– Քննիչը բացատրեց, որ հնարավոր է հետագայում քննության արդյունքում ավելանա։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031