Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Էստոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

Փետրվար 07,2019 23:35

Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ձեռքբերումներին:

Նախարար Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Հայաստանի էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգող ԷԿԵՆԳ ընկերության ներկայացուցիչների հետ միասին հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, Proekspert AS ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրեցին իրենց գործունեությունն ու նորարարական գաղափարները։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերի համակարգող Դորիս Պոլդը և Էստոնիայի ԱԳՆ թվայնացման հարցերով դեսպան Տանիս Նիրկը։

Հայ և էստոնացի մասնագետների միջև տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում էլեկտրոնային կառավարման, ստարտափերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ երկու երկրներում առկա փորձի և արձանագրված ձեռքբերումների շուրջ։ Քննարկվեցին համատեղ միջոցառումների նախաձեռնման հնարավորությունները։

Իր խոսքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը և թվային ոլորտը Հայաստանի կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղություններից են: Նա նշեց, որ Հայաստանը և Էստոնիան այս ոլորտում կիսում են նույն տեսլականը և հանձնառությունը, որը համագործակցության և երկկողմ օրակարգի առավել հարստացման լավ հեռանկարներ է բացում։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728